Նոր տարվա սկիզբը Մադրիդի «Ռեալի» համար խոստանում է լինել հագեցած ու դինամիկ։ «Սերուցքայինները» հունվարին մասնակցելու են առնվազն յոթ հանդիպման՝ քառակի մրցաշարային լարվածությամբ: Եթե Անչելոտիի սաները հաղթահարեն Իսպանիայի գավաթի նախնական փուլերը և հասնեն Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ, այդ թիվը կարող է հասնել 9-ի։
Հունվարի 3-ին՝ կեսգիշերին, Մադրիդի «Ռեալը» 2025 թվականը սկսում է «Վալենսիայի» դեմ արտագնա խաղով, որը Լա Լիգայի մրցաշարային գրաֆիկում հետաձգվել էր DANA-ի (DANA-ն «ցածր ճնշման համակարգ է, որը հատկապես դրսևորվում է տրոպոսֆերայի միջին և վերին շերտերում») պատճառով։ Երեք օր անց, մադրիդյան թիմը կմասնակցի Իսպանիայի գավաթի 1/32-րդ եզրափակչին՝ հյուրընկալվելով «Դեպորտիվա Միներային»։
Հունվարի 9-ին «Ռեալը» կմեկնարկի իր մասնակցությունը Իսպանիայի սուպերգավաթում՝ կիսաեզրափակչում մրցելով «Մալյորկայի» հետ։ Հաղթանակի դեպքում «Արքայական ակումբը» կմրցի սուպերգավաթի եզրափակիչում, որը տեղի կունենա հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայի Ջեդդահ քաղաքում։
Հունվարի երրորդ շաբաթը կարող է սկսվել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպումով (հունվարի 15-16)։ Հունվարի 19-ին Լա Լիգայի շրջանակներում թիմը կընդունի «Լաս Պալմասին» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Այնուհետև, հունվարի 22-ին, թիմը Չեմպիոնների լիգայում կընդունի «Զալցբուրգին»՝ խմբային փուլի վերջին տնային հանդիպմանը։ Մարտահրավերներով լի ամիսը կավարտվի երկու արտագնա խաղերով. հունվարի 25-ին «Վալյադոլիդի» հետ Լա Լիգայում և հունվարի 29-ին՝ «Բրեստի» դեմ Չեմպիոնների լիգայում։
«Ռեալի» հունվարի խաղացանկը
«Վալենսիա» – «Ռեալ» (հունվարի 3)
«Դեպորտիվա Միներա» – «Ռեալ» (հունվարի 6)
«Ռեալ» – «Մալյորկա» (հունվարի 9)
«Ռեալ» – «Լաս Պալմաս» (հունվարի 19)
«Ռեալ» – «Զալցբուրգ» (հունվարի 22)
«Վալյադոլիդ» – «Ռեալ» (հունվարի 25)
«Բրեստ» – «Ռեալ» (հունվարի 29)
Անցած մրցաշրջանի հաջողությունները կրկնելու համար Անչելոտիի գլխավորած թիմը պատրաստ է դիմագրավել բոլոր մարտահրավերներին։