«Միլանը» պաշտոնապես հայտնել է, որ պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկան հեռացվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ակումբն իր երախտագիտությունն է հայտնում Պաուլոյին իր մեծ պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում նրան ամենալավն իր հետագա գործունեության մեջ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Ֆոնսեկան հայտնել էր հեռանալու մասին. «Ճիշտ է, ես հեռանում եմ «Միլանից». այսպիսին է կյանքը: Իմ խիղճը մաքուր է, քանի որ արեցի այն ամենը, ինչ կարող էի»,- ասել էր մասնագետը:
Հիշեցնենք, որ Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում է 2024 թվականի ամառվանից։
Ինչպես սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական թիմի նոր գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն, որն արդեն համաձայնագիր է ստորագրել։ Նշվում է, որ նա Միլան կժամանի երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին։ Ըստ լուրերի, կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը։