«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը նշել է, որ մտածում է ոչ թե «Ոսկե գնդակը» նվաճելու, այլ մերսիսայդցիների հետ Պրեմիեր լիգայի ոսկե մեդալները նվաճելու մասին։
«Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում առաջին տեղում է, իսկ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում եգիպտացին գլխավորում է ռմբարկուների մրցավազքը։
«Ոսկե գնդա՞կը. Ճիշտն ասած, այն ամենը, ինչի մասին կարող եմ մտածել «Լիվերպուլի» հաղթանակն է առաջնությունում, և ես պարզապես ցանկանում եմ դրա մի մասնիկը լինել: Դա միակ բանն է, որի վրա ես իսկապես կենտրոնացած եմ մրցաշրջանի մեկնարկից ի վեր: Ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի թիմը տիտղոսներ նվաճի»,- ասել է Սալահը Sky Sports-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 20 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: