Ա Սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Ֆիորենտինային» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է Կեֆրեն Թյուրամ-Տյուլենը: 18 րոպե անց Մոյզե Քինը հավասարեցրել է հաշիվը, և թիմերն ընդմիջման են գնացել 1:1 հաշվի պայմաններում: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Թյուրամը դուբլ է ձևակերպել և նորից առաջ մղել թուրինցիներին:
Khéphren Thuram pic.twitter.com/DLVxGTJ3VV
— Goals Xtra (@GoalsXtra) December 29, 2024
Հյուրերին պարտությունից փրկել է Ռիկարդո Սոտիլը՝ 87-րդ րոպեին գրավելով «Յուվենտուսի» դարպասն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
Այս հանդիպումից հետո «Ֆիորենտինան» և «Յուվենտուսը» իրենց միավորների թիվը հասցրել են 32-ի և զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ և 6-րդ հորիզոնականները համապատասխանաբար: