«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում տարած հաղթանակը (2:0): Գոլերից մեկը խփել է նորվեգացին։
«Ասելու շատ բան չկա. Լավ է, որ հաղթեցինք։ Ես ուղղակի ուրախ եմ, որ հաղթեցինք։ Այո, կարևոր է առաջ նայել: Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել, մնալ դրական և կենտրոնանալ ճիշտ բաների վրա:
Երբ գոլ ես խփում, միշտ թեթեւություն ես զգում: Կարևոր գոլ էր, որպեսզի կարողանայինք երկու գնդակի առավելություն ստանալ: «Լեսթերը» շատ լավ հանդիպում անցկացրեց և նրանք իսկապես լավ են խաղում նոր մարզչի գլխավորությամբ: Գիտեինք, որ դժվար է լինելու»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքից։
Անցկացրած 19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները հունվարի 4-ին կխաղան «Վեսթ Հեմի» հետ։