Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուբեն Սեմեդուն, որն այժմ հանդես է գալիս Կաթարի «Ալ Խոր» ակումբում, ձերբակալվել է Լիսաբոնում՝ ընտանեկան բռնության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Correio da Manh-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, նա հարձակվել է ընկերուհու վրա և բռնի ուժով մի քանի ժամ պահել նրան տանը, մինչև վերջինս կարողացել է փախչել։ Հաղորդվում է, որ դրանից հետո աղջիկը հոսպիտալացվել է ծեծի նշաններով։ Վաղը՝ դեկտեմբերի 30-ին, Սեմեդուն կհարցաքննվի, ապա նրա նկատմամբ խափանման միջոց կկիրառվի։
Սեմեդուն բազմիցս մեղադրվել է հանցագործություններ կատարելու մեջ։ 2021 թվականին նա մեղադրվել է անչափահաս աղջկա բռնաբարության մեջ։ 2018 թվականին խաղացողը ձերբակալվել է Իսպանիայում գիշերային ակումբի աշխատակցին ատրճանակով սպառնալուց հետո, նույն թվականին նրան մեղադրել են առևանգման և սպանության փորձի մեջ, սակայն խաղացողը խուսափել է բանտարկությունից։