Իտալիայի Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի 18-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել է «Վենեցիային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է «Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին։
⚽️ GOAL: Raspadori breaks the door at 80th minute
🇮🇹 Napoli 1-0 Veneziapic.twitter.com/A876jDXklH
— Goals Xtra (@GoalsXtra) December 29, 2024
Անցկացրած 18 հանդիպումներից հետո «Նապոլին» 41 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Վենեցիան» նույնքան խաղից հետո զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը՝ վաստակելով 13 միավոր։
Հաջորդ տուրում «Նապոլին» կխաղա «Ֆիորենտինայի» հետ (հունվարի 4), իսկ «Վենեցիան» կխաղա «Էմպոլիի» հետ (հունվարի 4):