Նյու Յորքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտել են իրենց ելույթները։
Լավագույն արդյունքը ցույց է տվել Կարեն Գրիգորյանը, ով 13 հնարավորից վաստակել է 9 միավոր՝ հաղթելով նաև ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։ Վերջինս բաժանեց 4-9-րդ տեղերը` լրացուցիչ միավորներով զբաղեցնելով 9-րդ տեղը:
8-ական միավորներ են վաստակել Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, 7-ական՝ Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Արամ Հակոբյանն ու Էմին Օհանյանը։
Չեմպիոն հռչակվեց Վոլոդար Մուզինը, ով հանդես է գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո։ 10 միավոր վաստակած 18-ամյա ռուս շախմատիստը պատմության երկրորդ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է։
Վոլոդար Մուրզինը և Հումպի Կոներուն՝ ՖԻԴԵ-ի արագ շախմատի նոր աշխարհի չեմպիոններ
Կանանց մրցաշարում 6 միավոր է վաստակել Աննա Սարգսյանը։ 5-ական միավորներ ունեն Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը։
Կայծակնային շախմատի ԱԱ-ն կմեկնարկի վաղը՝ դեկտեմբերի 30-ին։
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը
Մրցաշարային աղյուսակը
Ամբողջական ցուցակը՝ այստեղ