«Կալյարիի» չեխ կիսապաշտպան Յակուբ Յանկտոն պաշտոնապես քամինգ-աութ է արել՝ դառնալով իտալական Ա Սերիայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հայտարարել է միասեռական լինլու մասին:
Ֆուտբոլիստն իր Instagram-ում զուգընկերոջ հետ լուսանկար է հրապարակել և մակագրել՝ «Շնորհավորում ենք Սուրբ Ծնունդը»։
Այս մրցաշրջանում Յակուբ Յանկտոն ակումբային մակարդակով ոչ մի հանդիպում չի անցկացրել։ «Կալյարին» 18-րդ տեղում է, որը 17 տուրից հետո վաստակել է 14 միավոր։