«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը պատասխանել է Մոհամեդ Սալահի, Վիրջիլ վան Դեյկի և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրերը երկարաձգելու մասին լրագրողի հարցերին։
«Մենք պայմանագրերի թեման հրապարակային չենք քննարկում։ Այս մասին մամուլում խոսելն իմ գործը չէ: Մո Սալահը լավ խաղ անցկացրեց «Լեսթերի» դեմ, Վիրջիլը նույնպես լավ հանդես եկավ, իսկ Տրենտը հիանալի հանդես եկավ երկրորդ խաղակեսում»,- Սլոթի խոսքերն է մեջբերում Standard-ը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» երեք աստղային խաղացողների պայմանագրերն ավարտվում են առաջիկա ամռանը։ Թիմը 17 խաղից հետո 42 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 18 խաղից հետո 36 միավորով երկրորդն է: