Դեկտեմբերի 25-ին Բրազիլիայում ողբերգական դեպք տեղի ունեցել։ Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Էնդրիկի ազգականը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։
Մահացածը՝ Մաուրիսիո Նունես Գոնսալվեսը, Լավինիա Սուդրեի՝ Էնդրիկի ավագ քրոջ ամուսնու եղբայրն էր։ Հաղորդվում է, որ նա սպանվել է Բրազիլիայի մերձակայքում գտնվող փողոցային բարում: Փախուստի փորձի ժամանակ նրա գլխին մի քանի կրակոց է արձակվել։
Ականատեսների խոսքով՝ հարձակվողի և տուժողի միջև նախնական առերեսում չի եղել։ Սպանության հետաքննությունը շարունակվում է, իսկ մարդասպանին դեռ չեն գտել։
Էնդրիկը դեռ չի մեկնաբանել կատարվածը, սակայն նրա քույրը՝ Լավինիան Instagram-ում հրապարակում է կատարել նվիրված հանգուցյալին։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։