«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը կիսվել է իր կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ մտքերով։
«Հիմա ես 32 տարեկան եմ, արդեն երեխա չեմ։ Ի՞նչքան է մնացել՝ չորս կամ հինգ տարի ֆուտբոլ խաղալու։ Սա շատ քիչ է, ժամանակն արագ է անցնում»,- նրա խոսքերը մեջբերում է Esquire-ը։
Այս մրցաշրջանում Կարվախալը մասնակցել է 11 խաղի՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ներկայումս նա վերականգնվում է խաչաձև կապանների վնասվածքից։
Կարվախալի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ իսպանացի պաշտպանի արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։