Իսպանացի հայտնի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան դիտարկում է «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Հուլիսից օգոստոս ամիսներին իսպանացին աշխատել է որպես տեխնիկական օգնական Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբում, որից հետո նա լքել է ակումբը։
Աղբյուրի համաձայն՝ Ալկանտարան դեռ կապի մեջ է «կապտանռնագույնների» գերմանացի գլխավոր մարզչի հետ: Այս պահին կատալոնական գրանդի ղեկավարությունը դիտարկում է Տիագոյի վերանշանակման հարցը։
Դեռևս չի նշվում, թե վերադառնալու դեպքում ինչ պաշտոն կզբաղեցնի Ալկանտարան կատալոնական ակումբում։