«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ղեկավարությունը կփորձի պայմանագիր կնքել 27-ամյա ֆուտբոլիստի հետ՝ գործարքում ներառելով թիմի իսպանացի հարձակվող Անսու Ֆատիին։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի որոշմամբ բաց է թողել վերջին երեք հանդիպումները։ Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։