Կրիշտիանու Ռոնալդուի YouTube-յան իր ալիքում նոր տեսանյութ է հրապարակվել։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է աստղային ֆուտբոլիստը մասնակցում YouTube-ում ամենաշատ հետևորդներ ունեցող բլոգերի՝ MrBeast-ի հետ 11 մետրանոցների մարտահրավերին:
Մարտահրավերի պայմանների համաձայն՝ Ռոնալդուն 11 մետրանոց է իրացնում։ Սկզբում 39-ամյա ֆուտբոլիստը միայն գրավում է բլոգերի պաշտպանած դարպասը, իսկ հետո դարպասապահների թիվն աճում է։
Երբ դարպասում դարպասապահների թիվը հասնում է 4-ի, MrBeast-ը Ռոնալդուին ասում է հետևյալը. «Նոլանը կարծում է, որ Լիոնել Մեսսին քեզնից ավելի լավն է, և որ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույնն է: Կրիշտիանուն ի պատասխան պարզապես ծիծաղում է, իսկ հետո հարցրնում. «Ո՞վ ասաց, որ Մեսսին ինձնից լավն է»: Երեք հոգի մատնացույց են անում Նոլանին, որից հետո Կրիշտիանուն գրավում է հենց Նոլանի անկյունը։
Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել` ԱՅՍՏԵՂ։