UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նշել է UFC-ի բոլոր ժամանակների լավագույն մարտիկին։
«Մախաչևը լավագույններից է, անկախ քաշային կարգից: Կարծում եմ՝ նա երկրորդն է։ Թիվ մեկը Ջոն Ջոնսն է: Անձամբ ինձ համար նա UFC-ի բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է: Բայց եթե խոսենք թեթև քաշայինների մասին, ապա, այո, Մախաչևը լավագույնն է»,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է Ծառուկյանը։
Նշենք, որ Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։
33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և մեկ պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ հաղթել է մրցակիցներին, երեք անգամ էլ պարտություն կրել։