«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է մանկունիացիների ներկայիս կազմը և նաև նշել, որ մեծ պլյուս է համարում այն, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարող է հետևել յուրաքանչյուր խաղացողի և հասկանալ, որ ակումբը վերակառուցման կարիք ունի։
«Կարծում եմ՝ մեծ պլյուս է, որ Ռուբեն Ամորիմը տեսնում է, թե ինչ կազմ ունի իր տրամադրության տակ: Նախկինում եղել են դեպքեր, երբ մենք կարող էինք խաբվել՝ մտածելով, որ ունենք լավագույն խաղացողներին՝ արժանապատիվ արդյունքների և առաջնությունում առաջխաղացման պատճառով: Բայց նրանք ամեն առումով շատ հեռու են։
Նա բոլորին հնարավորություն տվեց՝ ռոտացիայի դիմելով, ու չեմ կարծում, որ շատերը կլինեն, որ նա նայեր ու մտածեր՝ «Այո, ես ուզում եմ, որ դու լինես թիմային ավտոբուսում»։ Նրանք բոլորը շատ միջակ են, և ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Նրանք ավելի լավն են, քան այն, ինչ ցույց են տալիս, եկեք անկեղծ լինենք: Բայց սա օրինաչափություն է։
Մեծ պլյուս է, որ Ամորիմը կարող է ցերեկային լույսի ներքո նայել խաղացողներին: Նա ունի վեց ամիս, այսպես ասած, գեղեցկության շքերթ, եթե կուզեք, որն ավելի շատ տգեղության շքերթ է։ Նա տեսնում է այն, ինչ տեսել են «Յունայթեդի» երկրպագուները մեկ տասնամյակի ընթացքում. պետք է մշակութային վերակառուցում տեղի ունենա:
Նրանք բոլորն էլ տղաներ են, ովքեր փորձում են իրենց առավելագույն ուժերով, այնպես որ դա անձնական վիրավորանք չէ, բայց նրանք այնքան էլ լավը չեն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար, քանի որ այս ակումբը ցանկանում է լինել բարձունքում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։