«Սևիլյայի» կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց անդալուզյան ակումբի լեգենդ Խեսուս Նավասը:
39-ամյա իսպանացին Լա Լիգայի 19-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղում (4:2) վերջին անգամ է դուրս եկել խաղադաշտ, որպես խաղացող։
Նավասը խաղադաշտում անցկացրել է 66 րոպե։ Իսկ խաղից առաջ երկու թիմերի ֆուտբոլիստները պատվո միջանցք են կազմել փորձառու իսպանացու համար։
Խեսուս Նավասը «Սևիլյայի» կազմում ամենաշատ հանդիպումնե անցկացրած խաղացողն է: Ընդհանուր առմամբ նա անդալուզցիների կազմում անցկացրել է 703 հանդիպում, որոնցում դարձել է 39 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ։