Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Դորտմունտի Բորուսիան» հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ (1-3)։
Առաջին խաղակեսում «իշամեղուների» կազմում գոլերով աչքի ընկան Դոնիել Մալենը, Մաքսիմիլան Բայերը և Յուլիան Բրանտը։ Երկրորդ խաղակեսում տանտերը կարողացան միայն մեկ գնդակ հետ բերել՝ գոլի հեղինակ դարձավ Դենիս Վավրոն։
Այս հաղթանակից հետո «Դորտմունտը» վաստակած միավորների քանակը հասցրեցին 25-ի և բարձրացան6-րդ տեղ։ «Վոլֆսբուրգը» 21 միավորով մնաց 11-րդ հորիզոնականում։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․