Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնկան խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկլվելիս դրամատիկ խաղում հաղթանակի հասավ «Տոտենհեմի» նկատմամբ (6։3)։
Մերսիսայդցիների կազմում դուբլ ձևակերպեցին Մոհամեդ Սալահը և Լուիս Դիասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսիս Մակալիսթերը և Դոմինիկ Սոբոսլայը։ «Խթաններից» պատասխանեցին Ջեյմս Մեդիսոնը, Դեյան Կուլուշևսկին և Դոմինիկ Սոլանկեն։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակած միավորների քանակը հասցրեց 36-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տոտենհեմը» 23 միավորով 11-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․