«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը հունվարի 1-ից կարող է նախնական պայմանագրեր կնքել այլ ակումբների հետ. ֆուտբոլիստով արդեն հետաքրքրված են եվրոպական երեք թոփ ակումբներ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ակումբներից մեկը «Նապոլին» է։ Ակումբը դիտարկում է Մագուայերի անվճար տրանսֆերի հնարավորությունը։
Նշվում է, որ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» փորձի երկարաձգել պայմանագիրը պաշտպանի հետ մեկ այլ թիմի հետ համաձայնության գալուց հետո, ՖԻՖԱ-ն կարող է միջամտել և կարգավորել իրավիճակը։
Այս մրցաշրջանում Մագուայերն ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։