«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իսպանական Պրիմերայի տնային հանդիպումներում կապտանռնագույնների երեք անընդմեջ պարտությունների մասին։ Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, կատալոնացիները Լա լիգայի 18-րդ տուրում պարտվել են Մադրիդի «Ատլետիկոյին»։
«Ատլետիկոյի հետ հանդիպումը հաջող ստացվեց: Պարտվել էինք նաև «Լաս Պալմասին» ու «Լեգանեսին»։ Զարմանալի էր, թե ինչպես կարողացանք խաղալ «Ատլետիկոյի» հետ, շանսեր կային։ Միգուցե ձմեռային դադարը գալիս է ճիշտ ժամանակին։ Այնուամենայնիվ, պետք է ավելի խելացի խաղալ և հետևություններ անել։ Ինը միավոր կորցնելը [տնային հանդիպումներում] նորմալ չէ։ Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մինչ այս կատալոնացիները սեփական հարկի տակ պարտվել էին «Լեգանեսին» (0:1) և «Լաս Պալմասին» (1:2):