Խորվաթ մասնագետ Իվան Յուրիչը գլխավորել է «Սաութհեմփթոնի» հաղորդում է «սրբերի» մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել 18 ամիս ժամկետով։ Ավելի վաղ անգլիական ակումբը պաշտոնանկ էր արել նախկին Ռասել Մարտինին՝ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:5):
49-ամյա Իվան Յուրիչի նախորդ ակումբը «Ռոման» էր։ Խորվաթ մասնագետին իտալական ակումբից հեռացրել են նշանակումից երկու ամիս անց։ Նախկինում մասնագետը հասցրել է գլխավորել նաև «Տորինոն», «Վերոնան» և «Ջենոան»։
Ներկայումս «Սաութհեմփթոնը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը՝ 16 հանդիպումներից հետո վաստակելով ընդամենը 5 միավոր: