«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչու չի վստահում երիտասարդ խաղացողներին, չնայած թիմի կադրային խնդիրներին:
«Հնարավոր է, դա անարդար է։ Գուցե ես սխալվում եմ։ Բայց ես այն զգացողությունն ունեմ, որ այս պահին հիմնական խաղացողները պետք է ցույց տան, թե ովքեր ենք մենք։ Ես պետք է նրանց տամ բանալիները, որպեսզի նրանք առաջնորդեն մեզ առաջ և փորձեն փոխել իրավիճակը», — BBC-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը։
Վերջին 10 խաղերում «Մանչեսթեր Սիթին» 7 անգամ պարտություն է կրել։ Անգլիայի առաջնության 15 խաղերից հետո Գվարդիոլայի թիմը վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։