«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե վերջին շրջանում ինչ խորհուրդներ է տալիս իր ֆուտբոլիստներին։
Վերջին 11 խաղերում «Մանչեսթեր Սիթին» տարել է ընդամենը մեկ հաղթանակ: Նոյեմբերին Գվարդիոլան ստորագրել է նոր՝ երկամյա պայմանագիր ակումբի հետ։
— Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել: Կարող եք փոքր-ինչ փոխել կազմը, սակայն մենք դա անել չենք կարող։ Այդ պատճառով ես ասացի. «Դիմակայեք, փորձեք հասնել արդյունքների, մեր տրամադրությունը կբարձրանա, մեր խաղը կլավանա, ընդունեք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա»: Ահա ինչ եմ ուզում փոխանցել թիմին՝ մի դրեք ձեր առաջ մեծ նպատակներ: Այժմ ամեն ինչ լավ չէ, բայց մենք կդառնանք ավելի լավը, — մեջբերում է Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է և 9 միավորով հետ է մնում առաջատար «Լիվերպուլից»։