«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է ակումբի ներկայիս ֆինանսական դժվարությունները՝ անդրադառնալով վերջին իրադարձությունների և տնտեսական իրավիճակի ֆոնին «կապտանռնագույնների» առջև ծառացած խնդիրներին։
«Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի, այդ պատճառով երիտասարդ ֆուտբոլիստներին խաղադաշտ են դուրս բերում ժամկետից շուտ։ Մենք արդեն մի քանի տարի է, ինչ հետույքում ենք, բայց դուրս կգանք այդտեղից»,- նշել է Պիկեն Sport.es-ին տված հարցազրույցի ժամանակ։
Պիկեն իր խաղային կարիերան ավարտեց 2022 թվականի նոյեմբերին։ 18 տարվա ընթացքում ակումբային մակարդակում նա ութ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ նվաճել Չեմպիոնների լիգան, իսկ հավաքականի կազմում դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն։