«Յուվենտուսի» և «Բայերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը վստահ է, որ մեծ ազդեցություն է ունեցել Տոնի Կրոսի ֆուտբոլային հաջողությունների վրա։
«Տոնի Կրոսը շատ բան է սովորել ինձնից, մենք միասին խաղացել ենք «Բայերում»։
Նա վարձակալությամբ եկել էր «Բավարիայից» և տեխնիկապես լավ էր, բայց նրան պակասում էր առաջին հպման հմտությունը։
Տոնին մոտեցավ ինձ և Ռենատո Աուգուստոյին։ Մենք նրան բացատրեցինք, թե ինչ է ֆուտբոլը։ Մենք շատ բան սովորեցրեցինք նրան», — ասել է Վիդալը։
Հիշեցնենք, որ Վիդալը և Կրոսը միասին խաղացել են «Բայերում» 2009/10թթ․ մրցաշրջանում։ 2014-ին գերմանացին «Բավարիայից» տեղափոխվեց «Ռեալ», իսկ չիլիացին ուժեղացրեց մյունխենյան թիմը։