Մադրիդի «Ռեալը» ավելի ու ավելի է հավատում, որ գալիք ամառ կկարողանա պայմանագիր կնքել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը:
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը Ալեքսանդր-Առնոլդին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է, որ մերսիսայդցիները նույնպես պատրաստ են անգլիացի ֆուտբոլիստին տրամադրել պայմանագրային նման պայմաններ։
Ընդգծվում է, որ անգլիացի խաղացողը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, սակայն Մադրիդի «Ռեալը» լավատեսորեն է տրամադրված այս գործարքի վերաբերյալ։ 26-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։