«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հասցեին։ Իսպանական Լա Լիգայի 18-րդ տուրի խաղը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին, և կմեկնարկի ժամը 00:00-ին:
«Ատլետիկոյի» ղեկին ավելի քան 700 հանդիպում. անհավանական է: Սիմեոնեն ֆանտաստիկ աշխատանք կատարեց: Ես նրան շատ եմ հարգում։ Ինձ դուր է գալիս նրա կենսակերպը։ Թիմը նման է նրան։ Ես հարգում եմ նրա աշխատանքը, բայց մենք ցանկանում ենք հաղթել»,- Հանսի Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն» ունեն 38-ական միավոր։ Նրանք զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։