Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն FIFA The Best քվեարկության արդյունքում «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրիին երկրորդ տեղում է նշել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում։ Առաջին տեղում իսպանացի մասնագետը ընտրել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալին, երրորդում՝ «Բարսելոնայի» 17-ամյա հարփակվող Լամին Յամալին։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Քվեարկության արդյունքներով Ռոդրին 43 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Կարվախալն իր հերթին զբաղեցրել է չորրորդ տեղը։ Իսպանացի պաշտպանը վաստակել է 31 միավոր։ Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ 2024 թվականին «Ֆուրիա Ռոխայի» կազմում հաղթել են Եվրոպայի առաջնությունը:
Բացի այդ, Իսպանիայի հավաքականի մարզիչ դե լա Ֆուենտեն ինը միավորով դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով 2024 թվականի չորրորդ լավագույն մարզիչը։ Մրցանակին արժանացավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին 26 միավորով։