«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին FIFA The Best մրցանակաբաշխության քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականում նշել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալին, երկրորդում՝ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին: Երրորդ տեղում Մեսսին նշել է «սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Քվեարկության արդյունքներով Յամալը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ հավաքելով 30 միավոր։ Ինքը՝ Մեսսին, զբաղեցրել է 6-րդ տեղը։ Արգենտինացի հարձակվողը վաստակել է 25 միավոր։
Նշենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացողի մրցանակին արժանացել է Վինիսիուս Ժունիորը։