«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան անվանել է իր սիրելի ֆուտբոլիստին:
«Մանկությանս մարզաշապիկի հետևի մասում ես գրեթե միշտ ունեցել եմ Մեսսիի անունը: Նաև Նեյմարի մարզաշապիկն ունեի, բայց Մեսսին իմ հերոսն էր, իմ սիրելի խաղացողը»,- Մուսիալայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter).
Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո: