«Բարսելոնան» պաշտոնապես զգուշացրել է կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որ եթե նրանք մինչև 2025 թվականի հունիսի 30-ը չստորագրեն նոր պայմանագրեր, ապա առաջիկա ամռանը կդրվեն տրանսֆերի: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս որոշումն արձագանք է ստացել ոչ միայն ֆուտբոլիստների, որոնց պայմանագրերը ակումբի հետ ավարտվում են 2026 թվականի ամռանը, այլև նրանց ներկայացուցիչների շրջանում։ Ներկայումս երկուսի նպատակն էլ «Բարսելոնայի» հետ համաձայնության գալն է։
Նշվում է, որ թե՛ Արաուխոյին, թե՛ դե Յոնգին տեղեկացրել են, որ նրանք կարևոր դերակատարում ունեն ակումբի ապագա սպորտային ծրագրում։ Ֆուտբոլիստների հետ անձամբ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան։