Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ ՖԻՖԱ-ի վարկածի՝ հավաքելով 48 միավոր։
Երկրորդ տեղում, 43 միավորով, հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ ստանալով 37 միավոր։ Այս մասին տեղեկացնում է FIFA-ի պաշտոնական կայքը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարող բոլոր խաղացողների միավորները
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») — 48 միավոր
Ռոդրի («Մանչեսթեր Սիթի») — 43 միավոր
Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») — 37 միավոր
Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ») — 31 միավոր
Լամին Յամալ («Բարսելոնա») — 30 միավոր
Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի») — 25 միավոր
Տոնի Կրոս (ավարտել է կարիերան, վերջին ակումբը՝ «Ռեալ Մադրիդ») — 18 միավոր
Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») — 18 միավոր
Կիլիան Մբապե (ՊՍԺ/«Ռեալ Մադրիդ») — 14 միավոր
Ֆլորիան Վիրտց («Բայեր») — 8 միավոր
Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ») — 4 միավոր