Համաշխարհային հանրությունը խիստ դժգոհ է, որ ՖԻՖԱ-ն 2034 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տվել է Սաուդյան Արաբիային: Այժմ երկրպագուները նոր դժգոհության առիթ ունեն:
The Guardian-ի հաղորդմամբ, 2034 թվականի աշխարհի առաջնության ընթացքում ալկոհոլը լիովին արգելված կլինի:
Սահմանափակումը կվերաբերի ոչ միայն մարզադաշտերին, այլև ռեստորաններին ու հյուրանոցներին:
Սաուդյան Արաբիայի օրենքների համաձայն՝ 1952 թվականից ալկոհոլ պահելը կամ օգտագործելը պատժվում է տուգանքով կամ նույնիսկ արտաքսմամբ՝ օտարերկրյա քաղաքացիների համար: