Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ»-ի 36-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է այս մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու տարբերակը, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Կարիմը դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց ընդունում է այն ախտանշանները, որոնք դրդում են իրեն այս մտորումներին։ Միաժամանակ, սաուդյան ակումբը ակնկալում է, որ ֆրանսիացին կխաղա մինչև 2026 թվականին նրա պայմանագրի ավարտը։ Նշվում է նաև, որ Բենզեման արդեն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ՝ դառնալու ակումբի դեսպանը։
36-ամյա Կարիմ Բենզեման սաուդյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո: