Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի տնային խաղում 0։1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Լեգանեսից»: Այսպիսով, սա Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի համար սեփական հարկի տակ երկրորդ անընդմեջ պարտությունն է բոլոր մրցաշարերում։
Ինչպես հաղորդում է Opta Sport-ը, 21-րդ դարում «Բարսելոնայի» համար սա տեղի է ունեցել միայն երրորդ անգամ: «Բլաուգրանաները» նախկինում 2022 թվականին Չավիի գլխավորությամբ երեք տնային հանդիպում են պարտվել, ինչպես նաև երկու պարտություն են կրել սերբ մասնագետ Ռադոմիր Անտիչի գլխավորությամբ 2003 թվականին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ տնային պարտություն էր կրել «Լաս Պալմասից» (1:2):
«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Թիմը 18 խաղում վաստակել է 38 միավոր։