Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Տոկիոյի «Աջինոմոտո» մարզադաշտում կայացավ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների հանդիպումը (2:1)։
Լեգենդար Էլ Կլասիկոն անցակցվեց ի պատիվ Անդրես Ինիեստայի , որը կարիերան ավարտելու մասին հայտարարեց 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։
Էլ Կլասիկոյում 31-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասը գրավեց Խավիեր Սավիոլան։ Մնացած գոլերը խփեցին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները։ 78-րդ րոպեին Խավիեր Բալբոան հավասարեցրեց հաշիվը, սակայն Ֆերնանդո Սանսը ավելացված ժամանակում ինքնագոլի հեղինակ դարձավ։
Հանդիպման ամենաուշագրավ պահն այն էր, որ Մադրիդի «Ռեալը» Ինիեստային նվիրեց անվանական մարզաշապիկ՝ կարիերայի ավարտի կապակցությամբ։
Նշենք, որ իսպանացու հրաժեշտի խաղին մասնակցել են այնպիսի նախկին աստղեր, ինչպիսիք են Չավին, Մենդիետան, Ռիվալդոն, Կասիլյասը, Ռոբերտո Կառլոսը, Ֆաբիո Կանավարոն, Սթիվ Մաքմանամանը, Լյուդովիկ Ջուլին։