Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ (7։1)։
Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում պոկեր ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիրջիլ Պինսոնը, Գոնսալո Սիլվան և Ուլադ Օմարը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մարտին Գրիգորյանը։
Այս խաղից հետո «Նոան» ներքին առաջնությունում հաղթական հանդիպումների շարքը հասցրեց 10-ի՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Արմենիան» 8-րդն է 17 միավորով։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․