Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե որքան է բաց թողնելու թիմի հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով։
«Որպես մարզիչ, շնորհակալություն եմ հայտնում խաղացողներին՝ նվիրվածության, ինքնազոհության և որակյալ աշխատանքի համար: Ավելացնելու բաներ դեռ ունենք, բայց նաև այսօրվա խաղը ցույց տվեց, որ երբ անհրաժեշտ է ուժեղանալ, մենք կարողանում ենք դա անել՝ մինչև մեր ուժերի ծայրահեղ սահմանները: Այս անգամ մի քանի փոփոխություն կատարեցի կազմի մեջ: Տիգրան Բարսեղյանը դուրս է մնացել մոտավորապես չորսից վեց շաբաթ՝ մկանի վնասվածքի պատճառով»,- նշել է մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայացած խաղի 35-րդ րոպեին։