Transfermarkt-ը թարմացրել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է «Ալ Իթիհադի» հարձակվող Դիաբին՝ 35 միլիոն եվրո արժեքով։ Հաջորդը «Ալ Ահլիի» անգլիացի հարձակվող Այվեն Տոունին, «Ալ Նասրի» պաշտպան Մոհամեդ Սիմականը և «Ալ Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշն են՝ 28-ական միլիոն եվրո արժեքով։ Հետաքրքիր է, որ լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը նվազել է։
Նվազել է նաև «Ալ Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը՝ 15-ից իջնելով 12 մլն եվրոյի։ Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո, Սադիո Մանեի տրանսֆերային արժեքը՝ 9 մլն եվրո, Կարիմ Բենզեմայինը՝ 8 մլն եվրո։
Հայաստանի հավաքականի և «Ալ Ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքը ևս նվազել է և այժմ 4 մլն-ի փոխարեն կազմում է 3,5 մլն եվրո։ Այնուամենայնիվ, նա իր թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ։