Transfermarkt-ը թարմացրել է MLS-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն։
Սակայն «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստը մնում է առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «ԼԱ Գելեքսիի» առաջատար Ռիկի Պուչի հետ միասին: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ընդհակառակը՝ բարձրացել է 5 մլն եվրոյով։
Լավագույն եռյակը եզրափակում է Կոլումբիայի հավաքականի և «Կոլամբուսի» հարձակվող Չուչո Էրնանդեսը՝ 18 մլն եվրո։
Իսկ ահա «Կոլամբուսի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և կազմում է 8 մլն եվրո։