«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Ֆրանսիացին «Յուվենտուսի» հետ պայմանագիրը խզելուց հետո մնացել է առանց ակումբի։
Լրագրող Միգել Դելենիի խոսքերով, «Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է Պոգբային ազատ գործակալի կարգավիճակով հրավիրելու տարբերակը: Սակայն ֆուտբոլիստը հնարավոր է չցանկանա հանդես գալ «քաղաքաբնակների» կազմում՝ ժամանակին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան հնարավոր է պայմանագիր կնքի «Մարսելի» հետ։