Պորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոզան Матч ТВ-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ եվրոպական ակումբների կողմից իրոք հետաքրքրություն կա։
Տյուկավինը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Թիկնիզյանը մասնակցել է 16 խաղի՝ աչքի ընկնելով խփած 2 և կատարած 1 գոլային փոխանցմամբ։
— Ասել եք, որ Բատրակովին դիտարկում են եվրոպական սկաուտները։ Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց հանդեպ կա հետաքրքրություն։
— Դիտարկում են բոլոր այն երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք ներկայումս լավ մակարդակով հանդես են գալիս «Կրասնոդարում», «Զենիթում», ԲԿՄԱ-ում, «Դինամոյում»։ Եթե ֆուտբոլիստը տաղանդավոր է, նրան հետևում են։ Իրական հետաքրքրություն կա շատ ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց մասին գրում է մամուլը։
— Շատ հաճախ գրում են Տյուկավինի և Թիկնիզյանի մասին։ Այսինքն՝ նրանց և լավ մարզավիճակում գտնվող մյուս խաղացողների նկատմամբ հետաքրքրություն կա՞։
— Այո՛, իհարկե, — ասել է Բարբոզան Матч ТВ-ին։