Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Վենեցիային» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
19-րդ րոպեին «Յուվենտուսի» պաշտպան Ֆեդերիկո Գատին բացել է խաղի հաշիվը։ 61-րդ րոպեին «Վենեցիայի» կիսապաշտպան Միկայել-Էգիլ Էլլերտսոնը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ 83-րդ րոպեին Գատին ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ 90+5-րդ րոպեին տանտերերի հարձակվող Դուշան Վլահովիչը, անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը, հավասարեցրել է հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
«Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է: Թիմը 16 խաղում վաստակել է 28 միավոր։ «Վենեցիան» վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է վերջին՝ 20-րդ տեղը։
Աղյուսակը գլխավորում է «Ատալանտան»՝ 16 խաղից հետո վաստակելով 37 միավոր: