Մադրիդի «Վալեկաս» մարզադաշտում շարունակվում է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանո»-«Ռեալ» հանդիպումը, որտեղ թիմերը ընդմիջումից հետո արդեն փոխանակվել են մեկական գոլով:
Երկրորդ կեսի մեկնարկին՝ 56-րդ րոպեին, «Ռեալին» առաջ է մղել Ռոդրիգոն՝ Արդա Գյուլերի փոխանցումից հետո տուգանայինի մատույցներից կատարած գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
8 րոպե անց, սակայն, Իլի Պալասոնը դարձյալ հաշիվը դարձրել է հավասար՝ 3:3: