«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի կատարած գոլային փոխանցումը «Ֆուլհեմի» հետ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում (2:2) նրա համար դարձել է 100-րդը մերսիսայդցիների կազմում բոլոր մրցաշարերում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Եգիպտացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում կատարել է 13 գոլային փոխանցում՝ ավելի շատ, քան Պրեմիեր լիգայի ցանկացած այլ խաղացող 2024/2025 մրցաշրջանում:
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 372 հանդիպման, որոնցում դարձել է 227 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: