«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի օգտին չի քվեարկել անցած մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի խաղացողի կոչման համար France Football-ի հարցման ժամանակ: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը նախորդ մրցաշրջանի ֆրանսիացիների իր լավագույն եռյակում ընդգրկել է Էդուարդո Կամավինգային, Բրեդլի Բարկոլին և Ուիլյամ Սալիբային։ Ընդգծվում է, որ Բենզեման նման որոշում է կայացրել, քանի որ նրա և Մբապեի միջև «խորը թշնամություն» կա։
Նախորդ մրցաշրջանում Մբապեն խաղում էր ՊՍԺ-ում: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։