Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Մայնցը» սեփական հարկի տակ ընդունել է «Բավարիային» և 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տարել մյունխենցիների նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջում «Մայնցի» կիսապաշտպան Լի Չժե Սունը բացել է խաղի հաշիվը։ 60-րդ րոպեին Սունն ամրապնդել է տանտերերի առավելությունը, իսկ 87-րդ րոպեին «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն կրճատել է հաշվի տարբերությունը:
Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը բաց է թողել խաղը վնասվածքի պատճառով։
«Բավարիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է։ Թիմը 14 խաղում վաստակել է 33 միավոր։ «Մայնցը» վաստակել է 22 միավոր և վեցերորդ տեղում է։