«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է «կարմիրների» պաշտպաններ Վիրջիլ վան Դեյկի, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի պայմանագրերի ժամկետների մասին։ Հոլանդացի մասնագետը նշել է, որ իրեն չի անհանգստացնում ստեղծված իրավիճակը։
«Դա ինձ չի անհանգստացնում, մենք պարզապես ընդունում ենք իրավիճակը այնպես, ինչպես որ կա: Նրանք խաղում են շատ լավ ակումբում և առայժմ գերազանց արդյունքներ են ցույց տալիս»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Liverpool Echo բրիտանական առցանց հրատարակությունը։
Սալահի, վան Դեյկի և Ալեքսանդր-Առնոլդի գործող պայմանագրերը «Լիվերպուլի» հետ նախատեսված են մինչև 2025 թվականի ամառը։ Հունվարի 1-ից ֆուտբոլիստները կկարողանան բանակցել արտասահմանյան ակումբների հետ։